f

Անկախ

Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը


«Մեկ Հայաստան» կուսսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը,  գրում է․

«Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ը: 


Շատ վերլուծաբանների կարծիքով Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչ իհարկե չի բացառվում:


Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու «լրագրողներն են», որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ, ճիշտ է՞ այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:
Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:


Սակայն բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու «լրագրողների» համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը՝ իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայծով խլացնելու միջոցով: 


Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:


Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:


Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսը՝ իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով, կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող Հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:


Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ: 
ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ»։

 

Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես...

Posted by Artur Ghazinyan on Saturday, 26 September 2020

Գագիկ Ծառուկյան Արթուր Ղազինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխմարզպետեր են նշանակվել, թվով 7 հոգի
Ուզում եմ բացենք մեր աչքերը և տեսնենք, որ թուրքը միայն դրսից չէ, որ հարձակվում է
Կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ծառայում հայրենիքին ու ժողովրդին․ Արցախի ԱԻՊԾ տնօրեն
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան
Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության բանակի հետ փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Վահրամ Պողոսյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին
Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. տեսանյութ
Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել
Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Այրվել է էլեկտրաքարշի սրահը
Յուրա Մովսիսյան. «Մեր ազգը հզոր է և միասնական»
Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ պետին շնորհել է գեներալ-մայորի կոչում. ԱՀ նախագահն ուղերձ է հղել
«Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ
Կողբ գյուղում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Ուրեմն լավ լսեք,մենք հաղթելու ենք էն ժամանակ,երբ դուք էշացման պրոցեսից դուրս կգաք,այ աղանդավորներ,լսեցի՞ք..
Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ եւ նրա հետ համաձայնեցված
«Հրապարակ». «Ամեն ինչ լավ է լինելու». Ի՞նչ է խնդրել Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանից
Ճակատային գծի հյուսիսային հատվածում թշնամական ուժերի փորձերը կասեցվել են նրանք կրել են լուրջ կորուստներ
«Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ»
«Ռոման» միավորներ կորցրեց «ԲԿՄԱ Սոֆիայի» հետ խաղում
Ավելին
Ավելին