Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ափերի մոտ սեյսմոլոգները 5,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը;
Երկրաշարժը գրանցվել է միջազգային կոորդինացված ժամանակով 00:28-ին (Մոսկվայի ժամանակով 03: 28-ին):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանգարեյ քաղաքից 586 կմ դեպի հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 51 հազար մարդ:
Երկրաշարժի օջախի խորությունը 133 կմ․ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:
Նոյեմբերին սեյսմոլոգները Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ափերի մոտ 5,8 մագնիտուտով երկրաշարժ էին գրանցել: