f

Անկախ

Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Ն. Ավետիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել


2020 թ.-ի օգոստոսի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով վճիռը: 

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 2017 թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա: Ն. Ավետիսյանը փորձել էր նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները և ենթարկվել բռնության՝ «Շինպլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանի կողմից, ով, նրա պնդմամբ, արգելել էր տեսանկարահանումներ կատարել, բռնի ուժի գործադրմամբ վերցրել  հեռախոսը, տապալել նրան գետնին և ջնջել հեռախոսից լուսանկարներն ու տեսագրությունը:  

«Շինպլյուս» ընկերության տնօրեն  Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել էր՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), որը նրանք շարունակաբար հերքում էին:  

Դատարանում Ն. Ավետիսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել էին ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև՝ Հայկ Հակոբյանը: 3 տարի տևած դատաքնննության ընթացքում տեղի էր ունեցել նաև դատավորի փոփոխություն. դատավոր Լուսինե Աբգարյանին փոխարինեց Սուսաննա Գզոգյանը, ում նախագահությամբ էլ շարունակվեց գործի քննությունը:   

Նախաքննության ընթացքում հայտնի դարձան նաև գործով իրեղեն ապացույցների գրավոր հետազոտության, ապաև  դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացության արդյունքները: Ըստ այդմ՝ Ն. Ավետիսյանի բջջային հեռախոսի ներքին հիշողության մեջ պահպանվել և վերականգնվել էին դեպքի օրն արված  5 լուսանկարները, իսկ ահա նույն օրվա տեսագրությունը վերականգնել  չէր հաջողվել:  

2020 թ.-ի օգոստոսի 24-ին դատարանն ընդունեց որոշում՝ արդարացնել ամբաստանյալ Տիգրան Նազարյանին և վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վճռում տեղ գտած իրավական վերլուծությունների համաձայն՝ դատարանը, պատշաճ հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք արժանահավատության, թույլատրելիության, վերաբերելիության, ողջ ապացույցները՝ նաև համակցությամբ՝ գործի լուծման համար բավարար լինելու տեսակետից, դրանց բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով Տ. Նազարյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում չի հաստատվել: Արդարացման վճիռը կայացվել է  հետևյալ պատճառաբանությամբ:  

Տ. Նազարյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում իր ցուցմունքներում տարբեր հիմնավորումներով հերքել է իր մասնակցությունը՝ կատարված հանցագործությանը: Քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր նրա փաստարկները: Ավելին՝ 4 վկաներն, ըստ էության, տվել են Տ. Նազարյանին արդարացնող ցուցմունքներ: Ինչ մնում է Ն. Ավետիսյանի գործընկերների ցուցմունքներին՝ դատարանը գտել է, որ դրանցում չկան փաստական տվյալներ, որոնց հիման վրա կապացուցվեր, որ Տ. Նազարյանը խոչընդոտել է Ն. Ավետիսյանի լրագրողական գործունեությանը:                                                                

Դատարանի վերլուծությամբ՝ նրանց ցուցմունքներն ընդամենը հիմնավորել էին  Ն. Ավետիսյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:   

Իսկ ահա Վրեժ Խաչատրյանին դատարանը վճռեց մեղավոր ճանաչել՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ և նույն օրենսգրքի 75-րդ հոդվածով ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ն. Ավետիսյանը, վաղեմության ժամկետների հետ կապած, կարևոր արձանագրում է արել՝  նկատելով, որ քրեական գործը  դատարան է ստացվել 2018 թ.- ի փետրվարի 23-ին, ամիսներ անց՝ նոյեմբերի 7-ին տեղի  ունեցել դատարանի կազմի փոփոխություն: Բացի այդ, նիստերը բազմիցս հետաձգվել են՝ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա, ինչն էլ հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները լրանալուն։ Մինչդեռ ինքը՝ որպես տուժող, մշտապես բարեխիղճ է իրացրել իր դատավարական իրավունքները։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ դատական ակտ կայացնելիս Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ, որոնք էլ հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն՝ Ն. Ավետիսյանը խնդրել է Վերաքննիչ դատարանից ամբողջությամբ բեկանել դատական ակտն ու ընդունել նոր դատական ակտ:

 

լրագրող Դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Ուզում եմ բացենք մեր աչքերը և տեսնենք, որ թուրքը միայն դրսից չէ, որ հարձակվում է
Կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ծառայում հայրենիքին ու ժողովրդին․ Արցախի ԱԻՊԾ տնօրեն
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան
Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության բանակի հետ փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Վահրամ Պողոսյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին
Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. տեսանյութ
Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել
Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Այրվել է էլեկտրաքարշի սրահը
Յուրա Մովսիսյան. «Մեր ազգը հզոր է և միասնական»
Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ պետին շնորհել է գեներալ-մայորի կոչում. ԱՀ նախագահն ուղերձ է հղել
«Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ
Կողբ գյուղում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Ուրեմն լավ լսեք,մենք հաղթելու ենք էն ժամանակ,երբ դուք էշացման պրոցեսից դուրս կգաք,այ աղանդավորներ,լսեցի՞ք..
Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ եւ նրա հետ համաձայնեցված
«Հրապարակ». «Ամեն ինչ լավ է լինելու». Ի՞նչ է խնդրել Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանից
Ճակատային գծի հյուսիսային հատվածում թշնամական ուժերի փորձերը կասեցվել են նրանք կրել են լուրջ կորուստներ
«Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ»
«Ռոման» միավորներ կորցրեց «ԲԿՄԱ Սոֆիայի» հետ խաղում
«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել. հնարավոր է՝ դեռ երկար չքայլի
Ավելին
Ավելին