Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 7523 դեպք է հայտնաբերվել։ Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը 1,143,571 է կազմում։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբից: Գրում է Russian.rt.com-ը։
Նախօրեին Ռուսաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 7212 նոր դեպք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով ավելի քան 44.7 միլիոն թեսթավորում է իրականացվել:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազնցում է 32 միլիոնը, իսկ մահացածներին՝ 990 հազարը։