Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 282 730-ի: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ հանրապետությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 2507 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսային վարակ ունեցող 9452 մարդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 32 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 24 միլիոն մարդ, իսկ ավելի քան 990 հազար հիվանդ մահացել է: