ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Black Lives Matter շարժումը վնասում է երկրի աֆրոամերիկյան համայնքներին: Գրում է Russian.rt.com-ը։
««Black Lives Matter»շարժումը վնասում է սևամորթ համայնքներին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է աֆրոամերիկացիների տնտեսական հնարավորություններին աջակցող ֆորումի շրջանակներում Թրամփի հնչեցրած հայտարարությունը:
Նա նաև քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակցին՝ Ջո Բայդենին:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ում ռասայական արդարությունը կսկսվի այն բանից հետո, երբ Բայդենը հասարակական կյանքից թոշակի գնա:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ արդեն կողմնորոշվել է ԱՄՆ Գերագույն դատարանում դատավորի թեկնածուի հարցում: