f

Անկախ

Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ իր բնակիչներին արգելում է օգտվել սոցիալական ցանցերից


Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը արգելում է իր բնակիչներին օգտվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ արգելափակումների մասին Ադրբեջանում սկսել են խոսել ռազմական գործողությունների մեկնարկից րոպեներ անց, իսկ երկրի համապատասխան գերատեսչությունն արդեն պաշտոնապես հայտարարել է սահմանափակումների մասին տեղեկությունը:

«Երբ հարձակումը սկսվեց, մոտ կես ժամ դրանից հետո սկսեցին գրել ադրբեջանցիները Թվիթերում, որ սահմանափակումներ են նկատում, չեն կարողանում մուտք գործել այլ ինտերնետ հարթակներ: Մի քանի րոպե առաջ արդեն Ադրբեջանի Տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես է հայտարարել, որ կապը սահամանփակում են Ադրբեջանում: Երևի տեսան, որ մեծ աղմուկ կարող է բարձրանալ և արդեն պաշտոնապես են հայտարարեցին»,- ասաց Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Ադրբեջանում գործում է միայն Թվիթերը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։

«Այստեղ երկու վարկած կա` հնարավոր է, որ միանգամից արգելափակումներ մտցնելը նախօրոք պլանավորված է եղել, սակայն ուշագրավ է, որ նախկինում նման նախադեպ չի եղել, որովհետև միշտ կարողացել են մամուլն ու սոցիալական ցանցերը վերահսկել: Երկրորդ վարկածն այն է, որ տեսել են, որ կորուստները շատ են և փորձել են կասեցնել դրանց մասին տեղեկատվության տարածումը»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ հայկական կայքերի վրա ադրբեջանական հարձակումներ չեն նկատվում:

Սամվել Մարտիրոսյան պատերազմ Արցախ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը շարունակում է ապշեցնել իր բացառիկ տեսակով, նա իր անձնական ավտոմեքենան նվիրում է բանակին․ Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի. ՔԿ պաշտոնյա
ԱԱԾ փոխտնօրենը հերքել է նախկին պետի ազատման պատճառների մասին լուրերը
Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար. Սերժ Սրապիոնյան
Հայաստանը կրկին 11-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով
Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը. Արծրուն Հովհաննիսյան
ԱԺ-ն հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների և վավերացրել մի քանի վարկային համաձայնագրեր
ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն
Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով կորուստներ․ ՊՆ
Գերմանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 449 հազարը
Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive
Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նրան նամակ հանձնեցին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը
Ֆրանսիան պատասխան միջոցներ Է պատրաստում Էրդողանի վիրավորական հայտարարությունների պատճառով
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը
Թրամփը  հայտարարել  է, որ Բայդենն «Աստծո դեմ է»
Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին
Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
ԱՀԿ-ն եվրոպական երկրներին խորհուրդ է տալիս ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Հետաքննություն Արցախից․ ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը. Մեդիա պաշտպան
Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. ուղիղ
Ավելին
Ավելին