Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:
ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: