Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրմանը:
Գերատեսչությունը հայտարարություն է տարածել թվիթերում:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն խորին մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման կապակցությամբ: Մեծ ուշադրությամբ ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են լարվածության ավելացմանը: Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ ի նպաստ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: