f

Անկախ

Միջազգային արձագանքը Ադրբեջանի ագրեսիային Արցախում․ ով և ինչ է հայտարարել


Վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի սահմանագծի ողջ երկայնքով։ Կարելի է ենթադրել, որ հարձակման համար կիրակին պատահական չէ ընտրված․ինֆորմացիոն դաշտում և դիվանագիտական հարթակում արձագանքը կարող էր հապաղել։

«Անկախն» ի մի է բերել միջազգային դիվանագիտական արձագանքը Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ Նշենք, որ բացի Թուրքիայից, մնացածը հավասարապես դիմում են երկու կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գորողությունները։

«Վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությունը, հրետակոծելով Ստեփանակերտը և հարակից տարածքները։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս գործողությունը։ Հետևանքների համար պատասխանատու է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը»,- վաղ առավոտյան Թվիթերում հայտարարել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիոնվիչ Բուրիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի առնչությամբ։ Ես կոչ եմ անում մեր անդամ երկրներ Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները։

ԵԽ-ին անդամագրվելիս երկու երկրներն էլ  պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանվի։

Այս դժվարին ժամանակներում մտածում եմ խաղաղ բնակչության մասին՝ ներառյալ երեխաները, կանայք, տարեցները, որոնք ևս մեկ անգամ իրենց ավելի խոցելի են զգում, քան երբևէ, ինչպես նաև բոլոր նրանց մասին, որոնք տառապում են հակամարտությունից։

ԵԽ անունից  ես երկու անդամ երկրների իշխանություններին կոչ եմ անում ձեռնարկել  հնարավոր ամեն բան պաշտպանելու մարդկային կյանքերը և չմասնակցել ռազմական հակամարտությանը։ Որևէ ջանք չպետք է խնայվի կանգնեցնելու էսկալացիան։

Այս առումով մենք վերահաստատում ենք մեր սատարումը Մինսկի խմբի  համանախագահներին իրենց աշխատանքում՝ աջակցելու մեր ադնամ երկրներին հակամարտության խաղաղ լուծման փնտրտուքներում»։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների հայտարարությունը ևս հավասարապես երկու կողմերին է ուղղված․ «Համանախագահները մտահոգությամբ են դիտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները:

Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքերի անիմաստ կորստի համար, ներառյալ խաղաղ բնակիչների: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը կայուն լուծում գտնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար և վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի»:

Չնայած Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և բնականաբար, մասնակից է տարածված հայտարարությանը, այս երկրի ԱԳՆ-ն նաև առանձին է հաղորդագրություն տարածել։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․ «Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ ԱԳՆ․ «Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով»։

Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է վարում կողմերի հետ, որպեսզի կրակը դադարեցվի և բանակցություններ սկսկվեն։

Սահմանին ծավալվող իրադարձություններին արձագանքել է նաև  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա թվիթերում գրել է․ «Շատ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Մենք խաղաղության կոչ ենք անում։ Կայունությունը և խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր նպատակը»։

Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչիսը թվիթերում գրել է․«Շատ անհանգստացնող զարգացումներ են Լեռնաին Ղարաբաղի շփման գծում։ Հայաստանին և Ադրբեջանին  դեէսկալացիայի և ներկա իրավիճակը քաղաքական երկխոսությամբ լուծելու կոչ եմ անում»։

Իսկ ահա Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ իր երկիրն ամբողջությամբ սատարում է Ադրբեջանին այս հակամարտությունում և դատապարտում Հայաստանի գործողությունները։ Նա, բնականաբար, Հայաստանին է մեղադրել հարձակումը սկսկելու համար։

 

Լուսանկարում Ստեփանակերտում այսօրվա հրետակոծության հետևանքները պատկերող կադր է

Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եվրոպայի խորհուրդ Լատվիա Վրաստան արցախյան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության բանակի հետ փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Վահրամ Պողոսյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին
Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. տեսանյութ
Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել
Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Այրվել է էլեկտրաքարշի սրահը
Յուրա Մովսիսյան. «Մեր ազգը հզոր է և միասնական»
Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ պետին շնորհել է գեներալ-մայորի կոչում. ԱՀ նախագահն ուղերձ է հղել
«Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ
Կողբ գյուղում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Ուրեմն լավ լսեք,մենք հաղթելու ենք էն ժամանակ,երբ դուք էշացման պրոցեսից դուրս կգաք,այ աղանդավորներ,լսեցի՞ք..
Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ եւ նրա հետ համաձայնեցված
«Հրապարակ». «Ամեն ինչ լավ է լինելու». Ի՞նչ է խնդրել Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանից
Ճակատային գծի հյուսիսային հատվածում թշնամական ուժերի փորձերը կասեցվել են նրանք կրել են լուրջ կորուստներ
«Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ»
«Ռոման» միավորներ կորցրեց «ԲԿՄԱ Սոֆիայի» հետ խաղում
«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել. հնարավոր է՝ դեռ երկար չքայլի
Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին
Հոսանքազրկում Երևանում և երկու մարզերում
Հայերը ցույց են անցկացրել SpaceX-ի կենտրոնակայանի մոտ՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից
Ավելին
Ավելին