Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: «Ցավակցություններ են հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»: