Սեպտեմբերի 28-ին, ժամը 04։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհանես Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Դալար գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի ավտոտնակներից մեկին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ Մարիամ Ա․-ն (ծնված 1981 թ.) և Կարինե Մ․-ն (ծնված 1982 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: