f

Անկախ

Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդտեղ հիմա համեմատաբար հանգիստ է. Ա. Հովհաննիսյան


Արցախի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նորից կիզակետում են Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները:

«Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական ԶՈՒ-երը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Մասնավորապես րոպեներ առաջ Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ եմ մղվել տնակային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Արդբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ հիմա համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթեւ մարտեր: Այլ ուղղություններով ընթանում են մարտեր:

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնեն:

«Վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, շատերը վերադարձել են շարք»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

Հայաստան Արծրուն Հովհաննիսյան ՀՀ պաշտպանության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ավելին
Ավելին