f

Անկախ

Օմարից մինչև Արաքս շարունակվել են մարտական գործողությունները, սա կենաց-մահու կռիվ է, այսօր մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է. Արցախի նախագահ (տեսանյութ)


Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս: Որևէ տեղ որևէ բան չի փոխվել, հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավայինն ու հյուսիս-արևելյանը: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, թե այսօր կեսօրից հետո հակառակորդը նաև լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չի արձանագրել. «Ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են մարտական գործողությունները Օմարի ուղղությամբ»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Կարախանբելի գյուղի հատվածում տասնյակ տանկեր գալիս են, խփում են, նորից գալիս են. «Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել, և իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավել տանկ և այլ զրահետեխնիկա օգտագործել են: ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել միայն 50 տանկ և այլ զրահատեխնիկա»,-ասաց նա:

ԱՀ նախագահը հայտարարեց նաև՝ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, հայկական կողմը ևս շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չի ունեցել, բայց վնասազերծել է հակառակորդի բավականին մեծ քանակի զինտեխնիկա, ուժեր և մարդկային ուժեր:

Հարությունյանը հայտարարեց՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. «Կարող եմ նաև փակագծեր բացել, ինչ կատարվել է մեր կապի բնագավառում. ամիսներով պատրաստվել են այսօրվան, որպեսզի փորձեն նաև վնասազերծել մեր կապի ուղղությունները, և բոլոր մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ: Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և իրենք անցել են հակահարձակման, հերթական անգամ ընդամենը ապացուցում է, թե ում հետ գործ ունենք. գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,-ասաց ԱՀ նախագահը՝ հավելելով, թե այսօր հետաքրքիր դիտարկում են արել.

«Երբ տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկա, դրանք այնպիսի տեխնիկաներ են, որոնք հարձակողական են՝ տանկեր, անօդաչուներ, ուղղաթիռներ, իսկ նրանք դնում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ: Մարտական տակտիկա, որը կիրառել են ՝վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որ կարողանան խոցել քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին: Սա իրոք կենաց մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք, համոզված եղեք»,-ասաց նա՝ ընդգծելով, թե նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:

«Մենք կռվում ենք, մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրն էլ միայն Արցախը չէ, սա մենք բոլորս պետք է իմանանք»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Լելե Թեփե» բարձունքի գրավման մասին հայտարարույթուններ կան, ԱՀ նախագահն արձագանքեց. «Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղն ունենանք նահանջ, կամ հակառակը, առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինվորական ուժերն օգտագործել է և շարունակում է օգտագործել, առաջնագծում հարյուրավոր տեխնիկա միայն հաշվում ենք»,-ասաց նա՝:

Անդրադառնալով հարցին՝ անհրաժե՞շտ է, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, ասաց, թե այս պահին ամենակարևորն անվտանգությունն է: «Կճանաչեն, չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք պատերազմում, հաղթելու ընթացքում կամ հաղթելուց հետո արդեն քաղաքական ճիշտ որոշումներ կկայացնենք»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե դիրքերի վերականգման վերաբերյալ տեղեկություններ կան, Հարությունյանն արձագանքեց, որ լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել կամ տալը ժամանակավոր բնույթ է կրում:

«Երեկ գիշերը մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք կորցրել էինք ցերեկային մարտերի ժամանակ: Հակառակորդը կորցրել է տասնյակ տեխնիկա: Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա ենք խփել, բայց լայնածավալ մարտական գործողություններ են. դիրքերով, լոկալ հաջողություններով մենք դեռ մեծ հաջողություն չենք ապահովելու: Մեր մարտավարությունը  լինելու է հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 1992-1994-ին, այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,-հայտարարեց Հարությունյանը:

Վերջինս հայտարարեց նաև, որ այն բոլոր անձինք, որոնք ցանկություն ենք հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել քննարկումներին:

Արայիկ Հարությունյան Արցախ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին