Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:
«Արցախն իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ անհնար է զատել Հայաստանից ու հայերից: Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ ուժն ու բանականությունը լավագույնս դրսևորվում են բանակցության սեղանի շուրջ և ոչ պատերազմում»,-«Արմենպրես»,-գրել է Սաֆարյանը: