Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը՝ հարվածներ հասնելով արդեն Հայաստանի տարածքի ուղղությամբ (Վարդենիս քաղաքի մոտակայքում), ցանկանում է մեզ ներքաշել հերթական սադրանքի մեջ: Իրավիճակը հսկողության տակ է: Դեռ չենք դիմել ՀԱՊԿ-ին, սակայն այս պահին բոլոր տարբերակները քննարկվում են»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ կօգտագործվի «քաղաքական ողջ զինանոցը»:
«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն, հավանաբար, հանդես կգա հայտարարությամբ»,-նշել է Տողանյանը: