f

Անկախ

Ադրբեջանի հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ԼՂ բնակչության համար. էթնիկ զտումների վտանգ կա. Շվեյցարիայում ՀՀ դեսպան


Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։  Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ (Ժնեւ, 28 սեպտեմբերի, 2020թ.) ելույթ ունենալիս նշել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Տիկին փոխնախագահ,

Կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը եւ ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում եւ գյուղերում։ Սպանվել է մեկ կին եւ երեխա, վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։

Այս լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից արված առավելապաշտական հայտարարություններից օրեր անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա պնդում էր, թե իբր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դրանից առաջ նա շեշտել էր, որ «մենք բոլոր միջոցներով վերադարձնելու ենք մեր տարածքները»՝ պնդելով, որ «ներկայիս Հայաստանը հիմնադրվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա»՝ ընդգծելով, որ «բանակցությունները գործնականում չեն վարվում»։

Ավելին, հարձակումից օրեր առաջ Ադրբեջանը պահեստազորային ուժերի զորահավաք էր սկսել եւ քաղաքացիական բեռնատարներ էր առգրավում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Բաքուն նաեւ հրաժարվեց ընդունել հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը։ Ադրբեջանը ռազմական վարժանքներ էր անցկացնում՝ իրականացնելով ռազմական ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի սադրիչ թռիչքներ։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։ Հավաստի տեղեկատվություն է առկա Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով ահաբեկիչների հավաքագրման մասին։ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար մերժողական վերաբերմունք է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների եւ միջազգային իրավունքի նկատմամբ՝ ամենաարձր մակարդակով նշելով, որ. «միջազգային իրավունքն այսօր աշխարհում չի գործում, իսկ միջազգային պայմանագրերը հանդիսանում են արժեք չունեցող թղթի կտորներ»։ Այսպիսով Ադրբեջանը բացահայտ պատրաստվում էր հարձակմանը։

Տիկին փոխնախագահ,

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որեւէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։

Տիկին փոխնախագահ,

Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։

Նախ, Ադրբեջանը սաստիկ ուժեղացրել է ճնշումները իշխող ռեժիմի նկատմամբ ցանկացած այլախոհության արտահայտման դեմ։ ԵԽԽՎ զեկուցողները Ադրբեջանում իրականացրած դիտարկումներից հետո իրենց մտահոգությունն են հայտնել. «համավարակի դեմ պայքարի քողի ներքո երկրի իշխանությանը քննադատողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաեւ անարդար դատավարություններում դատապարտվածների եւ քաղբանտարկյալների անվտանգության վերաբերյալ»։

Երկրորդ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի կոչին, Բաքուն բացահայտորեն խախտել է 1994թ․ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա արվում է ադրբեջանցիներին ազգայնականության պատճառաբանությամբ համախմբելու եւ հասարակության ուշադրությունը բռնապետական իշխանության ռեժիմից շեղելու նպատակով։

Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ նպաստելով տարածաշրջանում հետագա ապակայունացմանը։

Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության մասին իրենց զեկույցներում գրել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն եւ Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության հարցերով Եվրոպական հանձնաժողովը։

Հատկանշական է, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ինքնության հողի վրա հայերի դեմ իրականացրած հանցագործությունների վերաբերյալ երկու որոշում է ընդունել, մեկը՝ խաղաղ պայմաններում, քնած հայի դաժան սպանության եւ մյուսը՝ Ադրբեջանում ձերբակալված հայի խոշտանգումների եւ դրան հաջորդած սպանության մասին։

Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արցախի Հանրապետություն ՀՀ ԱԳՆ Անդրանիկ Հովհաննիսյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին