f

Անկախ

«Հյուսիսում՝ Թալիշում, հաջողվել ա: Մենք չենք խնդրելու զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քիչ առաջ հանդիպում է ունեցել կամավորական տղաների հետ: Նախագահը հայտնել է, որ զորքը հյուսիսային հատվածում հաջողություններ է գրանցել, ու հավաքվածներին պատմել է Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ իր զրույցի մասին, որում խոսել են նաև Մռավի սարերում տիրող իրավիճակի մասին:

«Ասում եմ՝ ի՞նչ կա, ինձ զեկուցում ա, կարծես սովորական զորավարժություն ա: Ասում ա՝ «դե, ամեն դիրքի վրա մի 100-ից ոչ պակաս հարձակվել են, դե, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ ա, մի խումբ հեն ա ստեղ, հես ա էդ էլ հետ ենք մղում»: Զեկուցում ա՝ ոնց որ զորավարժություն: Չկա որևէ խուճապ: Ասում եմ՝ ինչո՞վ կարանք օգտակար լինենք, ասում ա՝ «մենք ապահովված ենք ամեն ինչով, պարոն նախագահ, հարցը լուծվելու ա շատ կարճ ժամկետում»: Եվ մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև ա:

Հյուսիսում՝ Թալիշում, հաջողվել ա: Ամենածանր մարտերը էնտեղ են ընթանում և հարավային ուղղությամբ: Ինչքան ուժ ունին, հեն ա նկարները ինտերնետում կա, երևի շատերը հասցրել եք նայեք, տանկերով գալիս են, խփում ենք՝ վառվում են, խփում ենք՝ վառվում են: Ո՛չ հաշվում ենք՝ քանի հատ ենք խփել, ո՛չ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք էնքան, մինչև ուշքի գան»,- կամավորականներին ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ պետք է գիտակցենք՝ մեր կյանքից կախված է մեր ապագան, մեր սերունդների ապագան, սերունդների՝ Արցախի հողում ապրելու իրավունքը ու արժանապատվությունը:

«Ուզում եմ՝ համոզված լինեք, որ կանգնած ենք մինչև վերջ: Ժողովուրդ, մենք չենք խնդրելու զինադադար: Սա պիտի բոլորս իմանանք: Մենք պիտի՛ պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, դուք տեսնում եք, Թուրքիայի դեմ:

Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրաիլը, Լաչինը, Հորադիզը: Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհը, ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով: Դրա համար բոլորս պիտի հասկանանք՝ մեր կյանքից, մեր քայլից, մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան: Առաջին հերթին՝ ապրելու իրավունքից: Եվ պիտի փորձենք ապրել»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին