«Известия» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցությունները՝ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու համար: Գրում է Gazeta.ru-ն;
Նրա խոսքերով՝ առջևում դեռևս շատ աշխատանք կա:
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի սիրիական խնդիրը վնասի մեր համագործակցությանը և ազդի մեր հարաբերությունների վրա», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Իդլիբի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո: