Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաները, որոնք զբաղվել են ֆուտբոլով և այժմ ցանկանում են շարունակել մարզումները, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռել մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ միասին։ Այդ մասին գրել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 44-57-13։