Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր առաջ քննարկվում էր բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը։
Պատերազմը հօդս ցնդացրեց այդ խոսակցությունները, որովհետև պատերազմի առաջին իսկ օրերից հենց ծառայածներին է պետությունը մոբիլիզացնում. մարդկանց, որոնց պատրաստելու համար պետք չէ ամիսներ ծախսել, քանի որ արդեն ծառայել են, ինչ պետք է՝ գիտեն։
Պարտադիր զինծառայության բուն նպատակը զինված ուժերի շարքերը համալրելն է անհրաժեշտ թվով մարդկանցով։
Բայց այն ունի նաև երկրորդ նպատակ, որի մասին քչերը գիտեն. մոբիլիզացիոն ռեզերվի պատրաստումն է, այսինքն ունենալ ծառայած մարդիկ, որոնց անհրաժեշտության դեպքում կարելի է շատ արագ՝ մի քանի օրում, մոբիլիզացնել։
Իսկ չծառայածին պետք է գոնե 2–3 ամիս նախապատրաստել, ինչը թեժ պատերազմի ժամանակ նպատակահարմար չէ։