f

Անկախ

Եվրոպական դատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջնորդությունը


Նախ՝ շնորհակալություն այն իրավաբաններին, ովքեր պատրաստել են համապատասխան դիմումը և շարունակելու են այս վարույթի ընթացքում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը՝ Եվրոպական դատարանին ներկայացնելով Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածներով նախատեսված իրավունքների կոպիտ և ցինիկ խախման դեպքերը։

Համոզված եմ, որ այս գործով մեր հիմնական հաղթանակները դեռևս առջևում եմ։ Ռազմական ճակատում թշնամուն ջախջախելուն զուգահեռ չպետք է մոռացության մատնել մյուս ճակատները, այդ թվում՝ իրավականը, որը հետագայում ունենալու է առանցքային դեր։

Դրան զուգահեռ մի քիչ տարակուսելի է, որ Եվրոպական դատարանը մեր ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի հիման վրա պարտավորություն է սահմանել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ մեր՝ դիմումատուի համար։ Չեմ հանդիպել նման դեպքի, երբ միջանկյալ միջոցի/հայցի ապահովում կիրառվում է ոչ միայն պատասխանողի, այլև՝ դիմումատուի համար։

Անհասկանալի է նաև կիրառված միջոցի բովանդակությունը՝

ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը ենթադրում է Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների չկատարում, մասնավորապես` Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների մասով: Այսպես, թե այնպես Եվրոպական խորհրդի անդամ ցանկացած երկիր պարտավոր է զերծ մնալ նմանաբնույթ գործողությունների կատարումից։

Հետևաբար՝ առնվազն հրապարարակված տեքստից պարզ չէ, թե ինչ նոր լրացուցիչ սահմանափակում է դրվելու Ադրբեջանի վրա, որը նախկինում առկա չէր։

Հուսով եմ, ի վերջո, այս գործի շրջանակներում Եվրոպական դատարանը չի խուսափի իրական արդադարադատություն իրականացումից և կհաստատի ագրեսոր Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների բազմակի և կոպիտ խախտումների փաստը՝ սահմանելով դրանից բխող խիստ հետեւանքներ։

#ECHR

#wearelookingforjustice

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում ՄԻԵԴ խմբագրի ընտրանի

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին