f

Անկախ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ


Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

Նիստի ընթացքում հայտարարություններով և ելույթներով հանդես եկան Ալբանիայի նախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ մշտական ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կիպրոսի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի դեսպանները, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը։

ԵԱՀԿ Գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակից պետությունների դեսպաններին տեղեկացրեց հակամարտության գոտում իրավիճակի և վերջին զարգացումների մասին։

Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին։ Տեղեկացրեց Արցախի բնակավայրերի, ներառյալ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր՝ ներկայացնելով բազմաթիվ փաստեր, որոնք անտարակույս ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում էր ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրեց ԵԱՀԿ մասնակից երկրներին սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ հարձակումների, Վարդենիսի գյուղերի և բնակավայրերի, ինչպես նաև հենց Վարդենիս քաղաքի հրետակոծության և ռմբակոծության մասին, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի։

Այնուհետև, Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձավ Թուրքիայի դերակատարությանը՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունները Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակառուցողական քաղաքականության և ռազմատենչ մոտեցումների կապակցությամբ։ Այդ համատեքստում դեսպանը հիշատակեց, որ Հայաստանի պատվիրակությունը նույնիսկ նախաձեռնել էր այս հարցի շուրջ քննարկում հուլիսի 30-ին կայացած Մշտական խորհրդի նիստի ընթացքում։ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն էր հրավիրել նաև հուլիսյան մարտերից անմիջապես հետո անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հազարավոր զինվորների, հարյուրավոր զրահատեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի, ներառյալ՝ ԱԹՍ-ների, ներգրավմամբ։ Ավելին՝ հայկական կողմը նաև մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինծառայողները և ռազմական տեխնիկան մնացին Ադրբեջանում։

Դեսպան Պապիկյանը նաև նշել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների անվերապահ և միակողմանի աջակցության փաստի մասին։ Արդեն սեպտեմբերի 27-ին թուրքական ռազմա-քաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք Հայաստանին ուղղված ուղիղ սպառնալիք էին։ Ավելին՝ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով հրահրել է ներկայիս ագրեսիան։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության հանգամանքին, ինչպես նաև Սիրիայից՝ Ադրբեջանում կռվելու նպատակով վարձկաններ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու մասին։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի այս վարքագիծը թերևս զարմանալի չէ, քանի որ թուրքական կառավարությունը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր բացառիկ քաղաքական և ռազմական ազդեցությունը տարածելու նպատակով։

Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրել է թուրքական ռազմական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ռազմական օդանավը Հայաստանի տարածքում թիրախավորելու մասին՝ արդյունքում լարվածությունն էլ ավելի բարձր գալարի հասցնելով։

Դեսպան Պապիկյանի խոսքով՝ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Ադրբեջանից, այնուհետև կոչ է արել միջազգային հանրությանը վերանայել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիային՝ իր ապակառուցողական քաղաքականությունից ետ մնալու ուղղությամբ։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը նախ վերահաստատել է Հայաստանի՝ անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը և կարևորել այս փուլում համանախագահների տարածաշրջան այցելությունը։ Նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցել համանախագահների տարածաշրջան այցի կազմակերպման հարցում։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ ուժի կիրառմամբ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու փորձերը տապալվել են 1990-ականներին, 2016թ. ապրիլին, 2020թ․ հուլիսին և տապալվելու են այսօր։ Հայաստանը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և բազում այլ երկրների ներկայացուցիչների հետ, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հետևաբար, թե՛ Մինսկի խմբի համանախագահները և թե՛ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է կոչ անեն այն երկրներին, որոնք սանձազերծել են այս հակամարտությունը, անհապաղ վերականգնել հրադադարը և քաղաքական կամք դրսևորել՝ վերադառնալով խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ «Տարածաշրջանի ժողովուրդները շատ թանկ են վճարում Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի այս ռազմական արկածախնդրության համար»։

ԵԱՀԿ ՀՀ ԱԳՆ

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին