Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախագահ Մակրոնը ուղղակիորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները, որոնք Ադրբեջանին դրդեցին ագրեսիայի:
Ահա թե ինչ հայտարարել նա.«Թուրքիայի քաղաքական հայտարարությունները (հօգուտ Ադրբեջանի) ես համարում եմ անուշադիր և վտանգավոր։ Ֆրանսիան խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարութկուններով, որոնք, ըստ էության, վերացնում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելու ցանկացած արգելք: Եվ մենք դա չենք ընդունում»: