Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Այդ մասին նշում են Արցախ տեղեկատվական շտաբից՝ ավելացնելով, որ որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե «Տոչկա-Ու», այլ բոլորովին այլ հրթիռ։
«Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։ Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։