Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակին և արձանագրում հակամարտության վերաբերյալ քաղաքական գործիչների հայտարարությունները: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր զինված ուժերը շատ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը շփման գծում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են», - հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղարը։
Նա նաև նշել է, որ ամբողջ տեղեկատվությունը «մանրակրկիտ վերլուծվում է»:
Բացի այդ, Պեսկովի խոսքերով՝ արձանագրվում են միջազգային առաջնորդների հնչեցրած բոլոր հայտարարությունները: