Միջազգային վերլուծականներում այսօր կարմիր թելով զարգացնում են Արցախի՝ որպես Երրորդ Համաշխարհայինի պատերազմի բեմ թեզը, ՆԱՏՕ-ՀԱՊԿ բախման ակնկալիքով։
Ինքս, սակայն, գտնում եմ, որ Երրորդ համաշխարհայինի հարթակն այնուամենայնիվ Մերձավոր Արևելքն է լինելու, այլ ոչ Արցախը (Հարավային Կովկասը)։
Այս պահին մղվող մեր մահու-կյանքի կռիվն Արցախում հենց այն Պրինց Ֆերդինանդի սպանությունն է, որի «պատճառով» կաթսայից թափվելու կսկսի այս արդեն երկու տարի եռռացող պատերազմի նախերգանքը։
Գլխավոր հարցը, թերևս, մնում է՝ ի՞նչ գին կվճարենք մենք այս բյուրեղացնող գործառույթը կամա թե ակամա մեր վրա վերցնելու դիմաց։