Վարձկանները ոչ ոքի երբեք օգուտ չեն տվել: Այս մասին սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով տարածաշրջանից վարձկաններին հեռացնելու ՌԴ ԱԳՆ-ի կոչի մասին հարցին:
Նրա խոսքով՝ Շամիլ Բասաեւը ճիշտ պատասխան է տվել 1990-ականներին՝ սա մեր պատերազմը չէ: «Ընդհանրապես, վարձկանները դեռ ոչ մեկին օգուտ չեն բերել: Ադրբեջանցի ժողովուրդը նույնպես պետք է դա հասկանա: Մենք դեռ կտեսնենք, թե այս վարձկաններն ինչ խնդիրներ են առաջացնելու ադրբեջանցի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը: