f

Անկախ

Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի  կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ:

Չինաստանը Ձեր ղեկավարությամբ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի բռնկումը և հաստատուն քայլերով շարունակում է դրա հետևանքների դեմ պայքարը՝ փայլուն օրինակ ցույց տալով աշխարհին ու սատարելով բարեկամ երկրներին։

Մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակահատվածում մեր երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի երկխոսությունը և փոխադարձ աջակցության քաղաքականությունը։

Գոհունակությամբ եմ հիշում անցյալ տարի Չինաստան կատարած իմ այցի շրջանակներում մեր հանդիպումն ու մտքերի փոխանակումը։ Ցանկություն ունենալով խորացնել ու ընդլայնել առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը և նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ՝ մենք ուրվագծեցինք մեր երկրների զարգացման ու երկկողմ կապերի սերտացման ուղեգիծը՝ կոչված իրացնելու հայ-չինական բազմաոլորտ գործակցության լայն ներուժը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում:

Վստահ եմ, որ մեր ձեռք բերած պայմանավորվածությունները կշարունակեն կյանքի կոչվել՝ ի շահ մեր երկրների և ի բարօրություն հայ և չին ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ:

Չինաստանը արդյունավետ և հետևողական կառավարման շնորհիվ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի մարտահրավերը և հաստատուն քայլերով շարունակում է տնտեսության վերականգնումը։ Մեծ նշանակություն եմ տալիս համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակահատվածում մեր երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի կապերին և միմյանց ցուցաբերած տարաբնույթ աջակցությանը։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ գործընկերության համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում: Լիահույս եմ, որ նախորդ տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակեն կյանքի կոչվել համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարումից հետո և կգրանցեն նաև շոշափելի տնտեսական արդյունքներ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։ 

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-նշված է ուղերձում:

Նիկոլ Փաշինյան Չինաստան շնորհավորական ուղերձ

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին