Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 500 քմ,
Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․3 հա։