f

Անկախ

SOHR-ը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջան ուղարկված վարձկանների վերաբերյալ


Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) փաստագրել է Ադրբեջանում Թուրքիայի կողմից աջակցվող խմբերից «առաջին սիրիացի վարձկանի մահը»։

Կառույցի պաշտոնական էջում տեղեկացվում է, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկաններն Ադրբեջան են ուղարկվել ԼՂ մարտերին մասնակցելու համար, մինչդեռ նրանց միակ առաքելությունը պետք է լիներ նավթային հանքավայրերի պաշտպանությունը:

Նշվում է, որ իրենց աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների թիվն Ադրբեջանում հասնում է 320-ի. նրանք փոխադրվել են թուրքական անվտանգության ընկերությունների կողմից։

«Ադրբեջան ուղարկվող սիրիացի գրոհայինների մեծ մասը թուրքմենական ծագում ունի, և նրանք Ադրբեջան են մեկնել «ազգային գործի պաշտպանության» պատրվակով, մինչդեռ Թուրքիայի կողմից աջակցվող արաբական խմբավորումները հրաժարվել են իրենց գրոհայիններին ուղարկել Ադրբեջան»,-ասված է կենտրոնի էջում։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիացի վարձկանը, որը ներկայացվում է Աբդուլլահ անունով, հարցազրույց է տվել BBC-ի արաբական ծառայությանն ու խոստովանել, որ իրեն աշխատանք են առաջարկել Ադրբեջանում, սակայն վերջինս չի իմացել, որ կռվելու է մեկնելու:

Աղբյուրը հայտնել էր, որ սիրիացին լրագրողի հարցերին պատասխանել է հապճեպորեն, քանի որ շտապելիս է եղել ադրբեջանական բանակում ռազմական հավաքի: Աբդուլլահը, ինչպես և Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվողներից շատերը տնտեսական ճգնաժամի մեջ են և ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, Աբդուլլահը հայտնել է, որ ընդունել է Ադրբեջանում աշխատանքի առաջարկը, որի դիմաց 2000 դոլար ամսական աշխատավարձ պետք է ստանար, սակայն պատկերացում չի ունեցել, թե ինչ էր իրեն սպասվում այնտեղ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին