Էմանուել Մակրոնն ուղիղ եթերում խոսել է Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողների մասին։
Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։ Այս մասին ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։