Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին: Հավաքված ամբողջ գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին օգնելու համար: