f

Անկախ

Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին


Թուրքիայի, Ադրբեջանի, Էրդողանի ու Ալիևի ընտանիքի շահերի նույնականացումը սխալ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում ու պարտադիր չի, որ դրանք համընկնեն, անգամ կարող են հակասությունների մեջ լինել: Բնականաբար, միշտ չէ, որ նույնական են Փաշինյանի ու Հայաստանի շահերը: Տարբեր խնդիրներ են լուծում հրադադարի կոչ անող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ նահանգները:

Դա բազմաթիվ փոփոխականներով ինտեգրալ հավասարում է, որը յուրաքանչյուրը, բանակցությունների ժամանակ, պետք է փորձի լուծի իր օգտին, սակայն որի լուծման համար մեր զինվորների արյունն է հոսում: Ցավոք, դա է քաղաքականության կանոնն, որն միշտ է եղել ու ամեն տեղ և դա բոլորի համար, բացի մեզանից, լիրիկական զեղում է:

Սխալ է կարծել, որ Էրդողանի նպատակը Արցախն է, կամ Ադրբեջանի շահը: Էրդողանի խնդիրն է վերջնականապես իր ազդեցության տակ մտցնել Ադրբեջանն ու, հաջորդ փուլում, փոխել Ալիևին ամբողջապես իրեն ենթարկվող դրածոյով ու դրա համար իրեն պետք չէ, որ Արցախի խնդիրն իրենց պատկերացումներով վերջնականապես լուծվի՝ չկա խնդիր, չկա միջամտելու լծակ: Անգամ Մեղրին իրենց համար այս փուլում կենսական չէ, Վրաստանն ամբողջապես սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիոն պահանջմունքները:

Էրդողանին պետք է Արցախում խնդիրներ ունեցաղ Ադրբեջան, որպեսզի Ալիևների կլանն, իսկ հետագայում նաև ադրբեջանցիները, մշտապես կախվածության մեջ մնան, որ Ադրբեջանն իրենց կարիքը մշտապես ունենա ու չփորձի սուվերեն երկիր դառնալ, թեկուզ՝ հետագայում:

Կովկասը Էրդողանին պետք է երկրի ներսում իր վարկը բարձրացնելու համար, Ռուսաստանի վրա ճնշման և Մերձավոր Արևելքում ու Լիվիայում զիջումներ պարտադրելու համար:

Ինչ վերաբերում է Կովկասին, ապա թուրքերն, ինչպես միշտ, անկեղծ են: Կովկասը ռուս-թուրքական գոտի են ցանկանում դարձնել ու Ռուսաստանին առաջարկում են "սիրիական" տարբերակ:

Ֆրանսիայի շահերը Լիվիայում ու Միջերկրական ծովում են, իսկ Կովկասն ընդամենը պետք է Թուրքայի վրա ճնշումներ բանեցնելու համար, այլ վայրերում դիվիդենտներ քաղելու համար։

Թե ինչ է պետք Միացյալ Նահանգներին, անգամ Թրամպի ու Բայդենի համար դեռևս պարզ չէ, սակայն, եթե ստացվի, Թուրքիային ու Ռուսաստանին ընդհարման տանել, ցանկալի կլինի նաև Իրանին էլ ներքաշել առճակատմանը, դա իրենց համար հրաշալի տարբերակ կլինի , թեկուզ երկրագնդի վրա Հայաստան չլինի էլ՝ մանր հարց է։

Հայաստանի, Փաշինյանի և այլ երկրների շահերը սպասարկողների, ներազգային ատելություն սերմանողների, նաև այս վիճակին հասնելու պատճառների մասին (ինչու այսպես ստացվեց ու ինչ գին ենք դրա համար վճարում) կխոսենք զինադադարից հետո։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում պատերազմ բանակցություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև  լարվածությունը սպառնում է Եվրոպային. Պուտին
Գիտնականները՝  լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին
COVID-19- ի ասիմպտոմատիկ ընթացքը  կապված  է իմունային համակարգի  պրոբլեմային  աշխատանքի հետ
Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան. News.am
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց ծառայությունը. Վ. Պողոսյան
Մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
ԱԱՏՄ-ի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր
Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունները խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե. Տոնոյան
Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից․․․այլ պարագայում ուղղակի կործանված ենք
Դատական նիստերը կիրականացվեն հեռավար. ԲԴԽ որոշումը
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը
ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանական հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ
Պատմաբան. ահաբեկիչների ծառայություններից օգտվելը կարող է ապակայունացնել իրավիճակը նաեւ պատվիրատուների մոտ
Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի կբարձրացնեի ՀՀ դրոշը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Իդլիբում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին. Արմեն Մարուքյան
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը
Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառում է հրթիռահրետանային միջոցներ. Դավիթ Թորոսյան
Ավելին
Ավելին