Հոկտեմբերի 1-ին, ժամը 21:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։
Փրկարարները երեք տուժածների մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։