Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան RT հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է այն մասին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղում գնդակոծության տակ հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ պայթյուն և օդային տագնապի ազդանշան է լսել և ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր տեսել:
«Մեզ վռնդեցին մեքենաներից: Ես թաքնվեցի ինչ-որ փակ խանութի կիսածածկի տակ, այնտեղ մի կատու կար։ Կատուները փախչում են հարձակման ժամանակ և շները նույնպես: Այնպես որ, կատուն փրկեց ինձ, նա կարմրահեր էր», - հիշում է երգչուհին:
Երգչուհին հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնել է զինվորների համար առաջնագծում համերգ տալու համար: