f

Անկախ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն կոչ է անում հետաքննել Արցախում լրագրողներին վիրավորած գնդակոծության միջադեպը


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում լույս սփռել հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գնդակոծության վրա, որի արդյունքում վիրավորվել էր չորս լրագրող:

Կազմակերպությունը նաեւ կոչ է անում վիրավորների անվտանգ տարհանում ապահովել:

Նշենք, որ լրագրողները լուսաբանում էին Մարտունի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում դաժան բախումների հինգերորդ օրը:

Կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցը եւ նրան ուղեկցող լուսանկարիչը ստիպված էին հոսպիտալացվել` ստացված վնասվածքների պատճառով շտապ օգնության ստանալու համար: Վիրավորվել էր նաեւ հայ հեռուստաօպերատոր Արամ Գրիգորյանը եւ 24news.am հայկական լրատվական գործակալության թղթակից Սեւակ Վարդումյանը:

Մի քանի այլ լրագրող, այդ թվում` Agence France-Presse-ի թիմը եւ Ռուսաստանի անկախ «Դոժձ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալը, հազիվ են փրկվել գնդակոծությունից:

«Այս հրետակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք եւ, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն»,- ասել է Ժաննա Կավելյեն` RSF-ի` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար:

«Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել` գնդակոծման աղբյուրը պարզելու եւ անհրաժեշտ ամեն ինչ անելու համար, որպեսզի տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն»,- հավելել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ բժշկական ինքնաթիռ է ուղարկում վիրավոր ֆրանսիացի լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար:

 

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ խմբագրի ընտրանի պատերազմ Արցախ Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը
Ռուսաստանում կորոնավիրուսի   21,877  նոր դեպք  է  հայտնաբերվել
ԱՀԿ-ն շնորհակալություն է  հայտնել  ԱՄՆ-ին կազմակերպություն վերադառնալու համար
Time ամսագրի  շապիկին  զարդարել է  ավերված Օվալաձև  գրասենյակի լուսանկարը
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 37 հազար դեպք է հայտնաբերվել
Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել
Մերկելը՝ Բայդենի և Հարիսի երդմնակալության արարողության մասին
Այս իշխանությունն ուռուցք է, սպանում է Հայաստանը, և ով կանգնում է Փաշինյանի կողքին, հանցակից է և նրա հետ պետք է դատապարտվի. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.Կարին Տոնոյան
Սպիտակ տանը մեկնաբանել են Թրամփի վարչակազմի դեմ Չինաստանի սահմանած պատժամիջոցները
Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով (լուսանկար)
5 ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԲԱՆ, որ կլինի Հայաստանում առաջիկա ամիսներին, եթե իշխանության մնաց ՀՀ ներկայիս վարչապետը և իր իշխող թիմը
Մադրիդում տան պայթյունի հետևանքով զոհերի թիվը 4-ի  է   հասել
ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․
Գիտնականներն՝  ավելի վաղ  կորոնավիրուսով  վարակվածների համար հարավաֆրիկյան  շտամի վտանգի մասին
Երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը. Վազգեն Մանուկյան
Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։ ԱՄՆ-ում Բայդենը պաշտոնավարումը սկսել է Թրամփի հրամանագրերը չեղարկելով
Արցախյան պատերազմում Ադրբեջանը կիրառել է ՆԱՏՕ-ի զենքը (AgoraVox, Ֆրանսիա)
Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում
Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը
Վիճելի տարածքներն ինչպե՞ս սկսեցին Ադրբեջանին պատկանել. Հայաստանի առաջին ՄԻՊ
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
«Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք է
«Բարգավաճ Հայաստան». Շուշիի հետ կապված Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը
Ավելին
Ավելին