f

Անկախ

Արվեստարար արձանագործի ստեղծագործական դիմանկարը


20-րդ դարի 50-60-ականների արվեստով ոգևորված և ճշմարտության ծարավ երիտասարդների համար արձանագործ-նկարիչ Երվանդ Քոչարը մեծագույն արվեստագետ լինելուց զատ՝ ուսուցիչ էր, մարդ, որ նույնիսկ ստալինյան բռնապետության տարիներին չէր կորցրել ներքին անկախությունը և կարողացել էր առանց հետևանքների մասին խորհելու ասել ինչ մտածում էր։

Ես անձամբ վաղուց էի հիացած նրա կերտած «Սասունցի Դավիթ» արձանով, բայց նրա մասին քիչ բան գիտեի՝ հանրագիտարանային նկարագրություններ ու Ռուբեն Զարյանի համով հոտով հուշերը։

…Ահա օրերս հայկական հանրագիտարանի խմբագրությունում  որպես անակնկալ նվեր ստանում եմ «Երվանդ Քոչար.Հավատամք» («ԷԴԻԹ ՊՐԻՆՏ»,2019թ․)գրքույկը։ Հասմիկ Գուլակյան հեղինակին՝ որպես ճշմարիտ մտավորականի և հրապարակախոսի,արդեն ճանաչում,գնահատում,ճիշտ կլիներ ասել՝ պաշտում էի։

Միանգամից կլանվեցի ընթերցանությամբ։ Որոշ ընդգծումներ կարդում էի ոչ մեկ անգամ։ Աչքերիս առաջ սկսեցին սահել «Սասունցի Դավիթ» (Երևանի կայարանամերձ հրապարակ), «Վարդան Մամիկոնյան» (Երևանի Վարդան Մամիկոնյանի հրապարակ) արձանների «Դավիթը  Քուռկիկ Ջալալու հետ» նկարի (Հայաստանի Ազգային պատկերասրահ) պատկերները, ու Երվանդ Քոչարը իր սուրբ ծխամորճով։ (Գրքի ներդիրում կան դրանք ու նաև Քոչարի «Դոն Կիխոտ» նկարը,որը ժամանակին կոչվել  է «Ինքնանկար»)։ Գրքի հեղինակը խոհափիլիսոփայական արժևորումներով մանրակրկիտ քննության է առել  Երվանդ Քոչարի «Ես և դուք» /2007թ./ ժողովածուի մեջ հրատարակած հոդվածները,ելույթները,հարցազրույցները և այլ հրապարակումներ։ Որպես քանդակագործ հայտնի Երվանդ  Քոչարը  նաև նկարիչ էր, համաշխարհային մակարդակի նորարար նկարիչ, մշակութաբան ու արվեստաբան, նաև արվեստի քննադատ։ Նրա հավատամքը արվեստում Ազատությունն  ու Ճշմարտությունն էին։ Երվանդ Քոչարը ոչ միայն փիլիսոփա արվեստագետ էր, այլև բանաստեղծ։ Գրական քննության առարկա դարձած ժողովածուում հստակ ներկայացված են Երվանդ Քոչարի գեղագիտական տեսակետները ու հայեցողակարգային մոտեցումները  արվեստի, հատկապես՝ գեղանկարչության և արձանագործության սկզբունքային հարցերը։ Գրքում հետաքրքիր դրվագներ կան հայ անվանի նկարիչների (Հարություն Կալենց, Բաժբեուկ Մելիքյան, Մարտիրոս Սարյան, ․․․) ևհամաշխարհայինարվեստիերևելիների (ԼեոնարդոդաՎինչի, Միքելանջելո, Պաբլո Պիկասսո,Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի) մասին երվանդ Քոչարի անդրադարձերից․ԵրվանդՔոչարը,իրավամբ, նկարչությանկարևորբնագավառէհամարելգրքիձևավորմանարվեստը։ Այդ առումով ևս Երվանդ Քոչարի 120-ամյա հոբելյանին արժանի նվեր կարող էդառնալ Հասմիկ Գուլակյանի աշխատությունը, որի բարձորակ ձևավորման և տպագրության որակի համար ամենևին էլ աննկատ չեն մնացել«Էդիտ Պրինտ» հրատարակչության ներդրած ջանքերը։

Հասմիկ Գուլակյանը գրքի ավարտին իր հետգրությունում պատրաստակամություն է հայտնում լսել ընթերցողների գնահատականը։ Կարծում եմ մենակ չեմ մնա, եթե բարձրաձայնեմ, որ ընթերցողի սեղանին մի աշխատանք կա, որի մասին նաև ժողովուրդը ասել է․«Պստիկ է,բայց ճստիկ է»։ Հասմիկ Գուլակյանի խոսքը ավելի խորացրեց իմ համոզմունքը, որ մենք ազգովին հպարտորեն կարող ենք ներկայանալ աշխարհին նաև այս արվեստագետի ստեղծագործական ժառանգությամբ։

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

Երվանդ Քոչար Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երբ ուկրաինացին փորձում է թուրքից ավելի թուրք լինել
Ալեքսիս Օհանյանը կոչ է արել Ամերիկայի ու Գերմանիայի առաջնորդներին վերջապես զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով
Ներկայումս ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ
«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ
Genocide Watch-ը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները
«Ժողովուրդ»․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը ՌԴ նախագահին կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի․ Կ․ Զատուլին
Նոր տեսանյութ՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից
«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել
«Հրապարակ». Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը
«Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ
ՊՆ. Վաղվանից առաջնագծից տեղեկություն կտրամադրվի քարտեզների կիրառմամբ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
ԱՀԿ-ն աշխարհում COVID-19-ի  օրական դեպքերի նոր հակառեկորդ է արձանագրել
Երեխաները 1,5 անգամ շրջապատին ավելի շատ են կորոնավիրուսով վարակում, քան մեծահասակները
Հարավային Կորեայի  ԶԼՄ-ները  հայտնում են Կիմ Չեն Ընի կնոջ հնարավոր մահապատժի մասին
ԱՀԿ. Աշխարհը հասել է համաճարակի կրիտիկական կետին
Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին
Անհայտ անձինք սպառնում են գլխատել ֆրանսիական Բրոնի քաղաքի քաղաքապետին
«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն
Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա». Տիգրան Բալայան
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության տագնապ է հայտարարել. ահաբեկչական հավանական հարձակումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ստացվել
Գուգարք գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Արցախի նախագահի հայտնի նամակից հետո ժամանակն է ներկայացնել իրերի ԻՐԱԿԱՆ վիճակը. Ռուբեն Մելիքյան
Ավելին
Ավելին