Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռևս չի զրուցել Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախագահի օգնականը դա բացատրել է այն հանգանքով, որ ամեն ինչ կախված է «նախագահի աշխատանքային գրաֆիկից և խոսակցությունների նպատակահարմարությունից»:
«Դա ամենևին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների որոշակի դեֆիցիտ ունի: Ընդհակառակը, նախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ », - պատասխանել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։