Կրեմլը տեղեկություն չունի Երևանում «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման ինքնաթիռի ենթադրյալ վայրէջքի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է Gazeta.Ru-ն:
«Ոչ, չէր կարող, ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում կարող են մեկնաբանել Հայաստանի մայրաքաղաք ռուսական ինքնաթիռի ժամանումը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման «Իլ -96-300ՊՈՒ» ռուսական ուղեւորատար ինքնաթիռը `RA-96019 համարով, երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին ժամը 09: 14-ին վայրէջք է կատարել Հայաստանի մայրաքաղաքում թռիչքից 2 ժամ 40 րոպե անց։ Սակայն դեռևս անհայտ է, թե ով է և ինչ նպատակներով է ժամանել Երևան,: