f

Անկախ

ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և ՀՀ-ի նկատմամբ


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և ԲՈՒՀ-երին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝  Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը:

Արձագանքելով ՀՀ ԳԱԱ-ի կոչին՝ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: (“Erdogan sends mercenaries to tinderbox conflict in Caucasus”  (Էրդողանն ուղարկում է վարձկաններ, որպեսզի բորբոքի հակամարտությունը Կովկասում), առաջնորդող հոդված, սեպտեմբեր 29-ը, “The Times” պարբերական): Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915 թվականին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա:

Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը:

ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝  Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի այս գրությունը տպագրված է Լոնդոնի “The  Times” պարբերականում:

ՀՀ ԳԱԱ

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Ավելին
Ավելին