f

Անկախ

Ադրբեջան-Թուրքիա զենքի առեւտուրի ծավալների գնահատումներ. ՀՅԴ-ական տնտեսագետ


Նախորդ երեսուն տարիներին պարբերաբար արձանագրվող եւ միջազգային հանրության համար ակնհայտ փաստ է այն, որ աշխարհաքաղաքական հեռահար իր շահերից դրդված՝ մարդակեր Թուրքիան զինում է իր նմանին: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Իր հեռահար շահերին զուգահեռ եւ Ադրբեջանի համար զենքի կայուն պահանջարկ ձեւավորելու նպատակով Թուրքիան պարտադրում է Ադրբեջանին՝ պարբերաբար հարձակվել հայկական երկու հանրապետությունների վրա:

Զուգահեռաբար՝ ադրբեջանական անհամեմատ էժան նավթն ապահովում է տնտեսական կայուն եւ բազմակի օգուտներ Թուրքիայի համար: Սրա դիմաց վերջինս հնարավոր բոլոր ձեւերով սատարում է բացառապես ալիեւյան կլանին՝ պահպանելու իր իշխանությունը՝ ի հեճուկս ադրբեջանական ժողովրդի:

Այսպիսով արդեն երեսուն տարի Թուրքիան թալանում է ադրբեջանական տնտեսությունը՝ տնտեսական առումով ոչնչի դիմաց վերցնելով միակ արժեքավորը՝ նավթը: Իսկ Թուրքիայի կողմից Ադրբեջանի գաղութացումը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Արդեն առիթ ունեցել եմ մանրամասն ներկայացնելու, որ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը իրենից ներկայացնում է նավթի եւ գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ եւ աշխարհաքաղաքական ռիսկերով: Իսկ այս երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն ունեցել եւ դեռ ունենալու են իր երկրի համար սոցիալ-տնտեսական անդառնալի կործանարար հետեւանքներ:

Մյուս կողմից հարկ է նորից հիշեցնել՝ հայկական զինված ուժերը ոչնչացնում եւ առգրավում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ թուրքականը: Ինքնին խոսուն է այս մասին թարմ վիճակագրությունը, որը 2020թ. սեպտեմբերի 27-ից պարբերաբար ներկայացնում են հայկական պաշտոնական աղբյուրները:

Շահագրգիռներին, հատկապես՝ հարեւան թշնամի երկրից եւ նրա ռազմավարական գործընկեր երկրներից, խորհուրդ եմ տալիս հետեւել վիճակագրական հավաստի այդ տվյալներին: Այսպիսով թշնամին կարող է գնահատել նաեւ իր իրական տնտեսական կորուստները, իսկ նրա ռազմավարական գործընկերները կարող են ուրախությամբ հաշվարկել իրնեց կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի նոր խմբաքանակների ծավալները եւ ապագա տնտեսական գերօգուտները:

Ի ուրախություն նաեւ Ադրբեջանին զենք մատակարարողների՝ վերջին մեկ շաբաթում Ադրբեջանն արդեն հասցրել է կորցնել իր կուտակած հիմնական զինատեսակների մի զգալի մասը: Այս միտումն ունի կայուն եւ ինտենսիվ բնույթ:

Ադրբեջանին զենք մատակարարողների համար կան նաեւ մտահոգվելու առարկայական հիմքեր, որոնք մի պահի կարող են դառնալ իրական եւ առաջնային: Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում Ադրբեջանն այլեւս չի կարողանալու վճարել նաեւ զենքի դիմաց: Կորցնելու է իր ներքին եւ արտաքին վճարունակության համար դեռեւս առկա միակ՝ նավթի արդյունահանման եւ մատակարարման հնարավորությունը: Օրինակ, երբ Ադրբեջանը հիմնահատակ կկորցնի իր նավթային ենթակառուցվաքները՝ այս երկրում անխուսափելիորեն վրա հասնող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական աննախադեպ եւ կործանարար ցնցումների ֆոնին:  

Վիճակագրական փաստեր եւ գնահատումներ.

Ստորեւ բերված են Ադրբեջանի արտաքին առեւտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր: Դրանք կարող են ընդհանուր պատկերացում տալ ադրբեջանա-թուրքական զենքի առեւտրի ծավալների, ինչպես նաեւ դրանից բխող՝ Թուրքիայի ստացած եւ ակնկալվող տնտեսական գերօգուտների վերաբերյալ:

Այս նպատակով առանձնացվել է 2015-2019թթ.՝ որպես 2016թ. ապրիլյան քառօրյա եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների համար թշնամու կողմից նախապատրաստվելու ժամանակահատված (աղբյուրը):

Ադրբեջանից Թուրքիա արտահանման շուրջ 90 տոկոսը նավթն է: 2019թ. արտահանման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան երկրորդ տեղում է՝ 15 տոկոս ցուցանիշով: Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան նորից երկրորդն է՝ 12 տոկոս ցուցանիշով:

 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմից մեկ տարի առաջ՝ 2019թ. արձանագրվել է Ադրբեջան-Թուրքիա արտահանման եւ ներմուծման դրական այնպիսի հաշվեմնացորդ, որը պատիկներ անգամ գերազանցել է նախորդ տարիների նույն ցուցանիշները: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթի արտահանումն աճել է շուրջ 60 տոկոսով՝ ավելի, քան 1 միլիարդ դոլարով: Արդյունքում՝ դեպի Թուրքիա Ադրբեջանի ընդհանուր արտահանումը շուրջ 1,22 միլիարդ ԱՄՆ դոլարով գերազանցել է Թուրքիայից ընդհանուր ներմուծմանը: Ավելին՝ 2019թ. Թուրքիայի հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի դրական հաշվեմնացորդը գրեթե 5 անգամ գերազանցել է 2018թ. նույն ցուցանիշը, գրեթե 10 անգամ՝ 2017թ. ցուցանիշը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ արձանագրվել են նորից նույն միտումները: Մասնավորապես, 2016թ. Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է արտահանման եւ ներմուծման գրեթե 0-ական հաշվեմնացորդ: Իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2015թ. Ադրբեջանը դեպի Թուրքիա իր նավթի արտահանումն ավելացրել է 3 անգամ: Արդյունքում՝ 2016թ. Թուրքիայի հետ արտաքին առեւտրի հաշվեմնացորդն առաջին անգամ բացասականից դարձել է դրական եւ կազմել է 313 միլիոն ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ բացասական հաշվեմնացորդը 2014թ. կազմել է -785 միլիոն ԱՄՆ դոլար, 2013թ.՝ -955 միլիոն, 2012թ.՝ -920 միլիոն, 2011թ.՝ -850 միլիոն եւ այսպես շարունակ:

Ի դեպ՝ 2011-2014թթ. Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 500 միլիոն ԱՄՆ դոլոր: Թերեւս հենց այս սահմաններում է ադրբեջանական նավթի նկատմամբ թուրքական միջին պահանջարկը: Իսկ այս չափը գերազանցող ադրբեջանական արտահանման դիմաց Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է զենք, որը, բնականաբար արտահայտված չէ հրապարակային վիճակագրական տվյալներով:

Այսպիսով, 2015-2020թթ. թուրքական ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը ստացել է առնվազն 6,25 միլիարդ, իսկ տարեկան միջինը՝ 1,25 միլիրադ ԱՄՆ դոլարի  զենք ու զինամթերք: Ի դեպ, Ադրբեջանին թուրքական զենքի մատակարարման ծավալները աննախադեպ թռիչք են գրանցել 2019թ.՝ կազմելով շուրջ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Եվ ամենակարեւորը՝ այնուամենայնիվ, ադրբեջանա-թուրքական կողմը պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած պատերազմներում:

Ադրբեջանին վերաբերող նմանօրինակ վերլուծությունները լինելու են կարճաժամկետ՝ քանի դեռ գոյություն ունի նման անվամբ պետություն:

Թադևոս Ավետիսյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին