f

Անկախ

Ղարաբաղի պատերազմը նրանց համար ավելին չէ, քան աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցող մեկ այլ պատերազմ


Էսօր Դրեզդենի վարչական դատարանի նախագահի ու ևս երկու դատավորի հետ մի գործի քննարկման էի մասնակցում։ Քննարկումից հետո իմ նախաձեռնությամբ սկսեցի խոսել Ղարաբաղի պատերազմի մասին, մանրամասն բացատրում եմ, թե դա ինչ կոնֆլիկտ է իրականում, ովքեր ինչի համար են կռվում ևլն։ Երեքն էլ զարմացած լսում են, թե յանի ինչի եմ ես էդ ամենը իրենց պատմում, երբ իրենք ինձ ոչինչ չեն հարցրել, ու դա մեր էսօրվա հավաքվելու հետ ոչ մի կապ չունի։ Լուռ լսեցին։ Երբ վերջում ասացի, թե աշխարհը բացարձակ անտարբեր է, դատավորներից մեկն առարկեց, թե անտարբեր չէ, գերմանական լուրերով, օրինակ, հայտնում են դրա մասին։ Ես էլ հեգնանքով ասի՝ հա, հայտնում են, մի քանի վայրկյան, ու դրանից հետո ժամերով խոսում Թրամպի հիվանդանալու մասին։ Վերջում ասացին, թե ցավոք կյանքն է այդպիսին, աշխարհի տարբեր ծայրերում միշտ պատերազմներ կան, որոնց ժամանակ բնականաբար մարդիկ են զոհվում։ Շնորհակալություն հայտնեցին ինձ գործի քննարկմանն ակտիվորեն մասնակցելու համար, ու գնացին իրենց գործերով։

Ասածս ինչ է․ արդեն ութ օր ես իմ ընկերներին ու գործընկերներին զզվեցրել եմ Ղարաբաղի պատերազմի մասին պատմելով։ Ու դա բացառապես իմ նախաձեռնությամբ, որովհետև ոչ ոք ոչ մի անգամ չի հարցրել ու չի հարցնում, թե ինչ է կատարվում ընդհանրապես Հայաստանում։ Բոլորը մի մարդու նման ասում են, որ լսել են լուրերով ու միանգամից իմ մասին մտածել։ Ու վերջ։ Ու կարող եմ հաստատ ասել, որ էստեղ գրեթե ոչ ոքի պատերազմը չի հետաքրքրում։ Ղարաբաղի պատերազմը նրանց համար ավելին չէ, քան աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցող մեկ այլ պատերազմ։

Ու երբ մարդու հետ անձամբ խոսում ես, մանրամասն բացատրում ես ամեն բան, ու դրանից հետո էլ, իմանալով կոնֆլիկտի մասին, մարդը մնում է անտարբեր, ապա առավել ևս մարդիկ անտարբեր են մնում, երբ ինչ-որ հեշթեգեր ու իրենց համար անհասկանալի ինչ-որ ակցիաներ են տեսնում սոցցանցերում։ Սա դառը իրականությունն է։

Գոռ Հովհաննիսյան ՖԲ Գրառում Գերմանիայի ԱԳՆ Արցախ խմբագրի ընտրանի

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին