f

Անկախ

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տարօրինակությունները. ինչու նախկին պաշտոնյաներին չեն թողնում գալ Հայաստան


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս պահին Հայաստանի իշխանությունները շատ լավ հնարավորություն ունեն տարբեր քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող եւ Հայաստանը լքած նախկին պաշտոնյաներին երկիր վերադարձնելու համար: Բանն այն է, որ Արցախում ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից հետախուզման մեջ գտնվող մի քանի նախկին պաշտոնյաներ դիմեցին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, որպեսզի կարողանան գալ Հայաստան եւ իրենց ունակություններով օգտակար լինել սահմանին:

Հիշեցնենք, որ Հայաստան վերադառնալու համար գլխավոր դատախազին առաջինը միջնորդագրով դիմեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Գեւորգ Կոստանյանը:

Այնուհետեւ ՀՀ իրավապահներին դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը, եւ էլի եղան մարդիկ:

Նրանք երկուսն էլ դատախազից ոչ թե խնդրել են կարճել իրենց նկատմամբ քրգործը, մեղադրանքից հրաժարվել, այլ ընդամենը թույլ տալ Ռուսաստանից դուրս գալ ու Հայաստան մտնել: Սակայն տարօրինակ տրամաբանությամբ դատախազ Արթուր Դավթյանն արդեն մերժել է Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, ու հասկանալի է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ նախկին պնախարարի միջնորդությանը: Իսկ ինչո՞ւ դատախազը չի օգտվում իր կողմից հետախուզվողներին հայտնաբերելու ռեալ հնարավորությունից: Ի վերջո, դատախազը կարող էր ընդառաջել առաջարկվող տարբերակին, վերացնել հետախուզումը, հնարավորություն տալ ե՛ւ Միքայել Հարությունայնին, ե՛ւ Գեւորգ Կոստանյանին օրինական կերպով հատել ՌԴ սահմանը, վերադառնալ Հայաստան, այստեղ անմիջապես փակել ՀՀ սահմանները նրանց առջեւ՝ միայն հնարավորություն տալով Արցախ մեկնել, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո կալանավորել նրանց ու դատապարտել՝ հաստատելով մեղադրանքը:

Աներկբա է, որ Գեւորգ Կոստանյանի իրավական գիտելիքները կարող ենք օգտագործել ՄԻԵԴ-ում՝ ի նպաստ Հայաստանի շահերի, ինչպես նաեւ ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանում, որոնց մասով արդեն իսկ Կոստանյանը Մոսկվայից գործընթացներ է սկսել, իսկ Միխայիլ Հարությունյանն էլ կարող է իր ռազմական գիտելիքներով, փորձով օգտակար լինել ռազմական որոշումներ կայացնելիս: Բայց դատախազը փակում է այս բոլոր ճանապարհները, ինչի համար պետք է ունենա հիմնավոր պատճառ. Ո՞րն է այն:

Այս պահվածքից հետո առավել հիմնավոր են դառնում այն կասկածները, որ «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, 10 անմեղ զոհերի սպանությունները այդպես էլ չեն բացահայտվում, եւ մինչեւ հիմա ՀՀ վարչապետին զեկուցվել է, թե հետախուզվողները փախել են, դրա համար գործը փակուղի է մտել: Հիմա մարդիկ գալիս են, ինչու՞ չեք ցանկանում դուրս գալ փակուղուց: Ուրեմն իրականում «Մարտի 1»-ի գործի քննությունը տապալվել է, եւ Կոստանյանի, Հարությունյանի ու մյուսների գալով այդ տապալումը կամրագրվի նաեւ իրավաբանորեն: Այսինքն՝ դատախազի եւ ՀՔԾ պետի սուտը կբռնվի: Բայց արժե՞ անձնական ամբիցիաները այդքան վեր դասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Միքայել Հարությունյան Գևորգ Կոստանյան Դատախազություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին