f

Անկախ

Վազգեն Մանուկյանը՝ ներկա իրավիճակի մասին


Անկախի խնդրանքով «Ղարաբաղ կոմիտեի» համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-93 թթ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ներկա իրավիճակին։

-Այժմ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար ծանր ու պատասխանատու ժամանակաշրջան է։

Հայտարարվում է, որ Արցախյան պատերազմի այս փուլը հայրենական պատերազմ է։ Իսկապես շատ վճռական պահ ենք ապրում այս հակամարտության մեջ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ Խորհրդային Միությունն օգտագործում էր «հայրենական պատերազմ» ձևակերպումը  ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում՝ օգտագործելով իր անսպառ մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, այնուամենայնիվ պատերազմի գրեթե սկզբից դաշնակցային հարաբերությունների մեջ մտավ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնց հետ ուներ գաղափարական հսկայական տարբերություններ։ Բայց տվալ դեպքում համընկնում էին շահերը։ Եվ այդ դաշնակիցների օգնությունն անգնահատելի մեծ էր պատերազմում ռազմական տեխնիկա, տեխնոլոգիաներ, ստրատեգիական հումքեր, տրանսպորտային միջոցներ և սնունդմատակարարելու տեսանկյունից, առանց որի Խորհրդային Միությանը շատ դժվար կլիներ հաղթել։

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դաշնակիցներ որոնելն է և նրանց հետ արժանապատիվ, վստահելի, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ և համագործակցություն կառուցելը։

Մենք այժմ մտել ենք մի պատերազմի մեջ՝ հպարտանալով, որ միայնակ ենք կռվում։Իսկ Ադրբեջանը զենք ու զինամթերքով է մատակարարվում ոչ միայն Թուրքիայի կողմից։

Այն, որ մեր բանակն այսօր Արցախում հերոսաբար կռվում է, կարողանում է պահել դիրքերը, դա բացառապես մեր զինվորների ու հրամանատարների անգնահատելի քաջության, պրոֆեսիոնալիզմի և մեր ժողովրդի միասնության արդյունքն է։

Ես ինքս եղել եմ Պաշտպանության նախարար պատերազմի ամենավճռական ժամանակ՝ 1992-93 թվականներին։ Ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել ծանր որոշումներ ընդունելու ինչպես հարձակման, դիրքավորման, այնպես էլ նահանջի դեպքում։ Եվ միշտ հարցը դրված է եղել այսպես՝ հաղթել նվազագույն մարդկային կորուստներով։ Պատերազմն էլ երբեք չի ծառայել փիարին կամ ժողովրդի՝ տվյալ պահի սպասումներին, այլ որոշումներ ընդունելիս առաջնորդվել ենք հստակ սկզբունքներով և ռազմական նպատակահարմարությամբ։

Այսօր՝ պատերազմի ժամանակաշրջանում, կա մտածողության մեծ տարբերություն նրանց մոտ, ովքեր գտնվում են Արցախում (անկախ նրանից՝ արցախցի են, թե ոչ) և նրանց, ովքեր գտնվում են Երևանում կամ դրսում։ Իհարկե շատ կարևոր է այն ոգևորությունն ու վճռականությունը, որը կա մեր ամբողջ ժողովրդի շրջանում, բայց ի տարբերություն Արցախից դուրս գտնվողների՝ Արցախում գտնվողներն էյֆորիայի մեջ չեն, իրենց համար սա հոլիվուդյան կինոնկար չէ, այլ իրական կյանք, որով իրենք ապրում են և ապրել են տասնամյակներ շարունակ ու կարողացել են հաղթանակի հասնել։ Այսօր էլ նրանք լի են սառը վճռականությամբ՝ հաղթելու և իրենց ուսերի վրա կրում են այն ծանր բեռը, որն անհրաժեշտ է հաղթանակի համար։

Այժմ շարունակել պատերազմը՝ հիմքում դնելով միայն մեր երիտասարդության հերոսությունն ու զինվորականների պրոֆեսիոնալիզմը, քիչ է հաղթելու և խաղաղություն հաստատելու համար։ Պետք է փոխվի քաղաքականությունը՝  կապված դաշնակիցների հետ, և պետք է կատարելագործվի պատերազմի մեր ռազմավարությունը։  

 

Վազգեն Մանուկյան Արցախ խմբագրի ընտրանի

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին