«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մինչ այժմ սատարել է բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն Հայաստանը անտեսում է ՄԱԿ-ի բանաձևերը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ համաշխարհային հանրությունը պետք է կանգնի Ադրբեջանի կողքին:
«30 տարի Հայաստանը վայելում է «ադրբեջանական տարածքների օկուպացիան», և վերջերս, անտեսելով բոլոր միջազգային որոշումները, փորձում էր այդ հողերը բնակեցնել Մերձավոր Արևելքից ժամանած էթնիկ հայերով», - հայտարարել է նա Բաքվում կայացած ասուլիսի շրջանակներում:
Նա նաև հայտարարել է, որ հաշվի առնելով Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը, դրա կարգավորման վերաբերյալ համաշխարհային հանրության մոտեցումները պետք է փոխվեն:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել էր Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացին՝ համարելով, որ թուրքական պետությունը տարածաշրջանում կարևոր դերակատար է: