Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ կանցկացվեն։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ): Ներկայումս այն հաջողությամբ չի պսակվել։ Վաղը հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո` երկուշաբթի օրը, այլ հանդիպումներ Մոսկվայում », - ասել է Լե Դրիանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։