f

Անկախ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել


Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել տխրահռչակ «գաղտնալսման»  հարուցած աղմուկի խորապատկերում, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Որպեսզի խուսափենք նախագահի նկատմամբ հարգանքի և վստահության կապակցությամբ որևէ կասկածից, ես հրաժարականի դիմում եմ գրել և հանձնել նախագահին խորհրդարան մտցնելու համար»,- գրել է Ալեքսեյ Գոնչարուկը ֆեյսբուքյան էջում: 

Վարչապետն ընդգծել է, որ վերջին ժամանակներս հանրությունը վկա է դարձել «այնպիսի իրադարձությունների, որոնք պտտվում են ցանց կազմած ֆալյերի շուրջը՝ մոնտաժված կառավարության խորհրդակցությունների դրվագներից», որոնց բովանդակությունը արհեստականորեն տպավորություն է ստեղծում, թե կառավարության ղեկավարը և նրա թիմը չեն հարգում պետության ղեկավարին:  

«Ազդեցության շատ խմբերի, որոնք ցանկանում են հասնել ֆինանսական հոսքերին, ձեռնտու է, որ այդպիսի տպավորություն լինի: Բայց դա ճիշտ չէ»,- շեշտել է Գոնչարուկը: Վարչապետը նաև Զելենսկուն որակել է որպես «հրապարակայնության և պարկեշտության օրինակ»:

Ուկրաինայի նախագահի գրասենյակում արդեն հայտնել են, որ ստացել են Գոնչարուկի դիմումը: «Պետության ղեկավարը կքննարկի նշված դիմումը: Քննարկման արդյունքների մասին Ուկրաինայի նախագահի գրասենյակը կհաղորդի առանձին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այս՝ հունվարի 15-ին, YouTube ալիքում երկու ձայնահոլովակ էր հայտնվել  «Ինչպես խաբել նախագահին» վերտառությամբ, որում իբրև թե  ամփոփված են դրվագներ Գոնչարուկի այն ոչ պաշտոնական խորհրդակցությունից, որը տեղի է ունեցել նախագահ  Զելենսկու հետ  2019 թ. դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումից առաջ: «Պատմություն, թե ինչպես Ալեքսեյ Գոնչարուկը, [ֆիննախի ղեկավար] Օկսանա Մարկարովան, [Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար] Յակով Սմոլին, [ազգային բանկի ղեկավարի տեղակալ] Եկատերինա Ռոժկովան, [նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ] Յուլյա Կովալիվը հավաքվել են խորհրդակցության «բութ նախագահ Զելենսկու» մոտ»,- գրված է առաջին հոլովակի մակագրության մեջ:

Գոնչարուկին վերագրվող ձայնն այդ ձայնագրությունում խնդրում է զրուցակիցներին օգնել իրեն բացատրելու պետության ղեկավարին, թե ինչու է ամրապնդվում գրիվնան և ինչպես դա կարող է անդրադառնալ պետական բյուջեի վրա: Գոնչարուկն իբրև թե խոստովանում է նաև, որ ինքն էլ տգետ է տնտեսագիտության մեջ և նախագահը «շատ պարզունակ հասկացողությունի ունի տնտեսական գործընթացների վերաբերյալ»:

 

 

Աշխարհում վարչապետի հրաժարական

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին