Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Արցախի քաղաքները: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ արդեն հայտնի է, որ վերջին հրետակոծության հետեւանքով կան զոհեր: Տվյալները ճշգրտվում են:
«Հակառակորդը ռազմաճակատում իր անհաջողությունները թափում է խաղաղ բնակչության վրա: Այդպես էր 93-94 թվականներին, երբ Ստեփանակերտը Շուշիից ինտենսիվ գնդակոծության էր ենթարկվում, «Գրադ» կայանքներից արձակվել էր 20 հազար արկ: Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել: Ուղղակի հեռավորության պատճառով օգտագործվում են ավելի մեծ եւ հզոր միջոցներ: Սա ցեղասպան քաղաքականություն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը: