f

Անկախ

Լապշին. Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս վիրավոր զինվորներին դուրս բերել մարտի դաշտից


Ադրբեջանից մի մարդ ինձ սարսափելի բաներ է գրել: Նա վաղուց գիտի իմ բլոգը ճանապարհորդության մասին, կարելի է ասել, որ կարդում է ինձ երկու հազարականների սկզբից: Հասկանալի պատճառներով ես չեմ գրում, թե ով է նա եւ որտեղ է: Ես կարող եմ միայն ասել, որ նա բժիշկ է, նա փրկում է վիրավոր ադրբեջանցի զինվորների կյանքը, որոնց արդեն 11 օրն է հսկայական թվերով բերում են ռազմաճակատից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է լրագրող Ալեքսանդր Լապշինը:

«Նա գրել է, որ վիրավոր զինվորներից շատերն ասում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց հարյուրավոր տղաներին դուրս հանել ռազմի դաշտից, որոնք սարսափելի տանջանքների մեջ երկար ժամեր եւ նույնիսկ օրեր ընկած մնում են կրակոցների տակ: Դա ադրբեջանցի զինվորների ավելի քան 2000 դիակներից բացի, որոնց ոչ ոք չի տարհանում ռազմի դաշտից, քանի որ Բաքուն հրաժարվել է համագործակցել Կարմիր խաչի հետ: Երիտասարդների պատառոտված մարմինները ցրված են Ջեբրաիլ դեպի հյուսիս` մինչեւ Թալիշի մոտակայքը հարավում: Եվս մի քանի օր, եւ նրանցից շատերին դժվար կլինի նույնիսկ ճանաչել` դիերի փտման պատճառով: Եթե ​​վիրավորվել եք ձեր դիրքերում, օրինակ` հրետակոծությունից, ապա համարեք, որ ձեր բախտը բերել է: Դուք կփրկվեք, պատերազմն ավարտվել է ձեզ համար, նույնիսկ եթե կորցրել եք ձեռքը կամ ոտքը: Կարեւորը` ողջ եք: Բայց եթե ադրբեջանցի զինվորը հայտնվել է կրակի տակ կամ հետախուզական խմբում, կամ հատուկ նշանակության ջոկատի կազմում է եղել եւ վիրավորվել է իր դիրքերից հեռու, նրան տանջալից մահ է սպասվում: Ոչ ոք նրան չի օգնի: Իսկ յուրայինները կթողնեն. ինչու նրանք պետք է կրակի տակից հանեն վիրավոր ընկերոջը, փոխարենն իրենք կփրկվեն: Վիրավորները ցավից գոռում են` օգնություն խնդրելով: Բայց նրանց ոչ ոք չի օգնում: Յուրայինները վաղուց լքել եւ մոռացել են, իսկ հայերը գերի չեն ուզում վերցնել, առավել եւս` վտանգելով իրենց կյանքը: Այդպես հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ զոհվում են տանջանքների մեջ այնտեղ, որտեղ թշնամու գնդակը խոցել է նրանց որովայնը կամ` արկի բեկորը մեջքից:

Չնայած Կարմիր խաչի կոչերին` Ադրբեջանի իշխանությունները որեւէ ժամանակավոր հրադադարի դեռ չեն համաձայնել` զոհվածների մարմինները դուրս բերելու եւ վիրավորներին փրկել փորձելու համար:

Գուցե ինչ-որ մեկն ինձ ասի` «ադրբեջանցիներին պետք չէ խղճալ, հենց իրենք են ագրեսորները», բայց ես չեմ համաձայնի: Այդ բոլոր մարդիկ զինվորներ են: Նրանք հրաման են կատարում, եւ Ալիեւը հանցագործություն է գործում` թույլ չտալով արժանապատիվ թաղել մահացածներին կամ փրկել նրանց, ովքեր դեռ ողջ են»,- գրել է Լապշինը:

Ալեքսանդր Լապշին Արցախի Հանրապետություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին